Գերմանիան արգելում է այսպես կոչված նույնասեռական կոնվերսիոն թերապիան
Գերմանիան արգելում է այսպես կոչված նույնասեռական կոնվերսիոն թերապիան անչափահասների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերը, հաղորդում է AP-ը:
Գերմանիայի կառավարությունը նաեւ արգելել է մեծահասակների հետ կոնվերսիոն թերապիայի կիրառումը: «Կառավարության նպատակն է պաշտպանել սեռական ինքնորոշման մարդկանց իրավունքը»,- ասել է նա:
Մարդու սեռական կողմնորոշվածությունը փոխելու պրակտիկան արգելվել է ԱՄՆ մի քանի նահանգներում: