Ալիևի դստերը դուբայական ընկերության կողմից 14,9 մլն դոլար է փոխանցվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դստերը 2015 թվականի սեպտեմբերից մինչեւ 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում երեք առանձին գործողությունների միջոցով դուբայական Palma Consulting DMCC ընկերության այժմ փակված Pilatus Bank-ի իր հաշվից 14,9 մլն դոլար է փոխանցվել, հայտնում է Malta Today-ը։ Փոխանցումներն իրականացվել են Sahra FZCO հաշվից, որը Pilatus բանկում չորս հաշիվ է ունեցել։ Ընկերությունը Իլհամ Ալիեւի դուստրերի՝ Արզու եւ Լեյլա Ալիեւաների համատեղ սեփականությունն է։
Sahra FZCO-ն հոլդինգային ընկերություն է, որը հիմնադրվել է ԱՄԷ-ում եւ ստեղծվել է նրանց շահառու սեփականատերերի բաժնետոմսերին տիրանալու համար։ Որպես ընկերության բարեկեցության աղբյուր, նշվում են Sofitel Dubai Palm Resort and Spa-ն եւ Yassat Gloria Hotel Apartments-ը։
Այս մանրամասները ի հայտ են եկել լրագրողուհի Դաֆինա Կարուան Գալիցիի դեմ մեղադրանքների հետաքննության ժամանակ։ Նա պնդել է, որ 1 միլիոն դոլարի տրանսակցիան Լեյլա Ալիեւային պատկանող Pilatus-ում հաշվից փոխանցվել է Egrant Inc գաղտնի պանամական ընկերությանը, որը ստեղծվել է Մալթայի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Կիտ Շեմբերիին եւ էներգետիկայի նախկին նախարար Կոնրադ Միցիին պատկանող երկու այլ օֆշորային ընկերությունների հետ միասին։