Անհնար է ջանք գործադրել մի բանի համար, ինչը չես սիրում. Բորիս Պաստեռնակ
Անհնար է առանց առողջության վրա հետևանքներ թողնելու օր առ օր դրսևորվել ընդդեմ այն բանի, ինչ զգում ես. ջանք գործադրել մի բանի համար, ինչը չես սիրում, ուրախանալ նրա համար, ինչը դժբախտություն է բերում: Մեր նյարդային համակարգը դատարկ հնչյուն չէ, հորինվածք չէ: Նա է նրբաթելերից կազմված մեր ֆիզիկական մարմինը: Մեր հոգին տեղ է զբաղեցնում տարածության մեջ և զետեղվում է մեր ներսում, ինչպես ատամները' բերանի մեջ: Չի կարելի նրան անվերջ բռնաբարել անպատիժ կերպով:
Մարդն այլ մարդկանց մեջ' հենց մարդու հոգին է: Ահա այն, ինչ որ դուք կաք, դրանով էլ շնչել, սնվել, արբեցել է ամբողջ կյանքում ձեր գիտակցությունը: Ձեր հոգով, ձեր անմահությամբ, ուրիշների մեջ ձեր կյանքով: Եվ ի՞նչ: Ուրիշների մեջ եք եղել, ուրիշների մեջ էլ մնացել եք: Ու ի՞նչ տարբերություն, որ հետո դա պիտի կոչվի հիշատակ: