Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացնում է Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկման դեպքում «վտանգավոր էսկալացիայի» մասին
ուրքիան ԱՄՆ-ին զգուշացնում է Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկման դեպքում «վտանգավոր էսկալացիայի» մասին, հաղորդում է AFP-ը:
«ԱՄՆ-ի որոշումը կխոչընդոտի կղզում կարգավորման հարցով ջանքերին եւ վտանգավոր էսկալացիա կստեղծի»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Այդ որոշումը նախատեսված է պաշտպանական ծախսեի մասին օրինագծով, որն ընդունել են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, եւ ուղարկվել է նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրության համար:
Թուրքիայի ԱԳՆ-ը խոստացել է արձագանքել «Թուրքիայի դեմ նախաձեռնություններին»՝ հայտարարելով, որ «սպառնալիքների եւ պատժամիջոցների լեզուն Թուրքիային հետ չի կանգնեցնի իր ազգային անվտանգությունը ապահովելու վճռորոշ քայլերից»:
1987 թվականին ԱՄՆ-ը Կիպրոսին զենքի մատակարարումների էմբարգո է սահմանել՝ սպառազինությունների մրցավազքը կանխելու եւ խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով: