Լուսանկարվել է ճապոնական «Vogue»-ի համար, դասավորել անձնական կյանքը. Իրինա Շեյքն ընկերոջ մասնակցությամբ հոլովակ է հրապարակել
Իրինա Շեյքն ակտիվորեն սկսել է դասավորել անձնական կյանքը Բրեդլի Քուփերից բաժանվելուց հետո։ Ամեն դեպքում, կադրերը, որոնցում նրա ընտրյալը պառկած է հյուրանոցային համարի մահճակալին, հենց դրա մասին են վկայում։ Եվ խոսքը բրիտանացի լուսանկարիչ Ռովան Պապյեի մասին է, որի հետ Իրինան հաճախ է հանդիպումների գնում եւ նույնիսկ կապ պահպանում միմյանցից հեռու լինելու դեպքում։
Եվ նոր հրապարակված տեսանյութում Շեյքն առանց շպարի է, մոխրագույն խալաթ է կրում, իսկ մազերը թաց են։ Ռովանն աստղին նկարահանել է մահճակալին ցատկելու պահին։ Նա հոլովակը կատակով է մեկնաբանել։ «Երբ ներխուժում ես 2020թ.»,- նկատել է նա։ Շեյքը նմանատիպ տեսանյութ է հրապարակել. նա Պապյեին նկարեկ է, երբ վերջինս երաժշտություն է վայելում։
Ի դեպ, Իրինան համեստ կերպարում հայտնվել է «Vogue» ամսագրի ճապոնական համարի շապիկին` մուգ կապույտ վերարկու, սպիտակ վերնաշապիկ, մազերը հավաքված են, իսկ գլխին գլխաշոր է կապված։ Զուսպ դիմահարդարումն առավել ընդգծլ է Իրինայի բնական գեղեցկությունը։
Լուսանկարները՝ Instagram/intimissimiofficial, Vogue