Ի՞նչ գործ ունեն մերկ տղաները Ֆիլիպ Կիրկորովի հեռախոսում
«Տարվա երգը» հեռուստափառատոնի ետնաբեմում Եգոր Կրիդը Ֆիլիպ Կիրկորովին խնդրել է սոցիալական ցանցերի համար փոքր հոլովակ նկարահանել։ Ռուսական էստրադայի արքան չի մերժել երիտասարդ, տաղանդավոր գործընկերոջը ու նրան գրիմի իր սենյակ հրավիրել։
Շփվելով Կրիդի հետ՝ Կիրկորովն անհաջող թափահարել է բջջային հեռախոսը, եւ կադրում է հայտնվել էկրանի պատկերը։ Իսկ էկրանինսեքսուալ տղամարդ էր պատկերված՝ որովայնի հավածում զարգացած մկաններով… Հանրությունն անմիջապես եզրահանգումներ է արել. ենթադրել են, թե նա գեյ-ծանոթությունների կայքում տեղեկատվական թերթիկներ է ուսումնասիրել։ Օգտատերերի մյուս մասը կարծում է, որ Ֆիլիպն այդպիսի հավելվածում չէր հայտնվի. եթե նա մատը շարժի, ցանկացածը նրանը կլինի։
Հետաքրքիր է, որ սկանդալային տեսանյութը սկսել է անհետանալ համացանցից։ Ասում են՝ Ֆիլիպ Կիրկորովի մենեջերները ձգտում են որքան հնարավոր է շուտ այն ջնջել բոլոր տեղերից։