Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենը համերգ կանցկացնի երաժշտական մանկավարժ Պետրոս Հայկազյանի հիշատակին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դեկտեմբերի 19-ին համերգ կանցկացնի երաժշտական մանկավարժ Պետրոս Հայկազյանի հիշատակին, որը երկար տարիներ ղեկավարել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը եւ դասավանդել Չայկովսկու անվան դպրոցում:
Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ Լերա Ավերբախի «Երկխոսություն ժամանակի հետ» ստեղծագործության հիման վրա եւ ԱՊՀ մասշտաբով պրեմիերա կդառնա:
Լրագրողների հետ հանդիպմանը պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը նշեց, որ նախանշվում է համերգների շարքի կազմակերպում, եւ վաղը կանցկացվի դրանցից առաջինը: «Մնացյալ համերգները նախատեսված են մյուս տարի: Մենք հատուկ հրավիրատոմսեր չենք թողարկել, որ մարդիկ իրենք հետաքրքվեն այս միջոցառմամբ»,- հավելեց նա: