Առանց մշակույթի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի հաջողի. երաժիշտ
Առանց մշակույթի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի հաջողի, եւ մշակույթը չի լինի առաջին տեղում: Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Spring Music Academy» փառատոնի հիմնադիր Մաքսիմ Նովիկովը:
Նա ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանի բնակչությունը դժվարությամբ է մշակութային միջոցառումների հաճախում նույնիսկ հրավիրատոմսով: «Հայաստանն ուժեղ է իր մշակույթով եւ սպորտով, եւ հենց դրանց միջոցով են երկիրը ճանաչում արտասահմանում: Պատահական չէ, որ հայ ջութակահարներն ավանդաբար մրցակցում են ամբողջ աշխարհում իրենց հրեա գործընկերների հետ: Նախ պետք է զբաղվել այդ հարցով, անհրաժեշտ է աշխատել պետական մակարդակով»,- նկատեց Նովիկովը:
Իր հերթին, ջութակահար եւ պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը նկատեց, որ կարեւոր է նաեւ փոխել բիզնեսի կողմից բարեգործական մոտեցումը: «Ռուսաստանում այդ առումով բացարձակ այլ վերաբերմունք է մշակույթի նկատմամբ, եւ մենք տեսնում ենք, որ կոմերցիոն կազմակերպություններն ու բանկերն ակտիվորեն աջակցում են մշակույթին եւ սպորտին եւ երբեք չեն մասնակցում «փոփսային» ծրագրերին»,- նկատեց նա: