ՌԴ քաղաքացի 33-ամյա Ջամալին հայտնաբերել են Լոռու մարզում. նա հետախուզվում էր ոչ սթափ մեքենա վարելու համար
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, Լոռու մարզի Ամոջ գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 33-ամյա Ջամալ Զ․-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018թ. մարտի 20-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Կալինինի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը/ մեղադրանքով:
Խափանման միջոց՝ կալանք: