Ներկայացուցիչների պալատում քննարկվում է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը (Տեսանյութ)
Եթե Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Կոնգրեսում հաստատվի, ապա նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահը՝ Էնդրյու Ջոնսոնից և Բիլ Քլինթոնից հետո։
Վերջին օրերին ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են իրականացվել Թրամփի դեմ և ի պաշտպանություն նրա։ Իմփիչմենթի նախաձեռնությամբ հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել, որ նախագահ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսվի։