Մոսկվան մտահոգված է ռուսական սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի էքսպանսիայով. Պեսկով
Մոսկվան մտահոգված է ռուսական սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի էքսպանսիայով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ինտենսիվ զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է լայնամասշտաբ զինված հակամարտությանը:
«Տվյալ դեպքում խոսքը պրոֆեսիոնալ մարդու կարծիքի մասին է, որը հիմնվում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մանեւրների վերլուծության վրա: Տվյալ դեպքում միայն պրոֆեսիոնալների կարծիքը կարող է ճիշտ լինել, եւ նախագահի վարչակազմը չի կարող ռազմական տեսանկյունից գնահատական տալ»,- ասել է Պեսկովը:
«Սակայն այն, որ մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի էքսպանսիան շարունակվում է, գաղտնիք չէ, եւ դա մտահոգիչ է»,- հավելել է նա: