Ռուս սենատորը առաջին տեղը հատկացրեց Հայաստանի հետ Դաշնային խորհրդի փոխգործակցության ինտենսիվությանը
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդում արտասահմանցի գործընկերների հետ շփումներ պահպանելու հարցում այնպիսի ինտենսիվություն, ինչպիսին Հայաստանի հետ է, գործնականում ոչ մեկի հետ չկա: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի եւ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ռուսական պատվիրակության ղեկավար, Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Ընդ որում՝ նա նշեց, որ նույնպիսի սերտ կապեր են պահպանվում նաեւ Ղազախստանի հետ: «Բայց այլեւս ոչ մեկի հետ, ներառյալ մեր մերձավոր հարեւանները, եւ սա շատ բանի մասին է վկայում»,- ընդգծեց Կոսաչեւը:
Նա միաժամանակ նշեց, որ բանավեճերի բովանդակությունը չի դոփում տեղում՝ հավաստիացնելով, որ կողմերն ամեն անգամ «մեկ քայլ առաջ» են կատարում: