Հայաստանում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +12+14:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,
Լոռիում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +14+17,
Տավուշում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +12+14,
Արարատում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +14+17,
Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+17 (հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +19+22):