Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի ինքնաթիռը կարող էր բախվել անօդաչուի
Հայտնի է դարձել Մեգան Մարքլի, արքայազն Հարիի եւ նրա որդու՝ Արչիի թռիչքի հետ կապված անսպասելի պատմության մասին։
Այս տարվա ամռանը Մեգանն ու Հարին փոքրիկ որդու հետ մասնավոր ինքնաթիռով հանգստի են մեկնել Նիցցա։ Թագավորական ընտանիքի անդամները Bombardier 14 տեղանոց օդանավով Նիցցայից վերադառնում էին Լոնդոն, եւ վայրէջքից կարճ ժամանակ առաջ օդանավը կարող էր բախվել անօդաչուի։
«Անօդաչուն, հավանաբար, առջեւից լույսի աղբյուր ուներ։ Չափը դժվար էր որոշել։ Ըստ նախնական գնահատականների՝ այն 50, 50 սմ չափի էր։ Վնասն իսկապես լուրջ կլիներ։ Եթե անօդաչուն հարվածի ճակատային ապակուն, լավագույն դեպքում շարքից կհանի անձնակազմի անդամներից մեկին, վատագույնի դեպքում կարող է սպասնել նրանց։ Այն կարող է նաեւ հայտնվել շարժիչի մեջ եւ ունենալ նույն հետեւանքը, ինչ թռչունի հարվածը»,- Express-ին հայտնել է օդաչու Թերի Թոզերը։
Մեգան Մարքլի ու արաքայազն Հարիի մասնակցությամբ արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունները գաղտնազերծել են միայն այժմ, ինչն անհանգստացրել է հանրությանը։