ANCA-ն՝ Ցեղասպանության հարցով Պետդեպի հայտարարության մասին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել, հաղորդում է Asbarez-ը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ «պարզ չէ, թե դեռ որքան պետք է նախագահ Թրամփը հավատարիմ մնա Էրդողանին»:
«Քանի որ հանրապետականների եւ դեմոկրատների ավելի քան 98%-ն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Կոնգրեսի բանաձեւին, նախագահն անշահավետ վիճակում է հայտնվել. մեկուսացած եւ միայնակ՝ որպես Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովը»,- նշել է Համբարյանը:
Նշենք, որ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։ «Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- ասված է Պետդեպի կայքում տեղադրված կարճ հաղորդագրության մեջ: