Լոնդոնի ոստիկանությունը ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով Լեհաստանի քաղաքացու է ձերբակալել
Լոնդոնի ոստիկանությունը Լեհաստանի քաղաքացուն առաջադրել է ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի տարածած հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բրիտանական Լութոնում բնակվող 25-ամյա Ֆիլիպ Գոլոն Բեդնարչիկին առաջադրվել է «տեղեկատվություն հավաքելու» մեղադրանք, որը «հնարավոր է՝ կարող է օգտակար լինել ահաբեկչություն իրագործող կամ պատրաստող մարդու», ինչպես նաեւ «կասկածներ հարուցող հանգամանքներում պայթուցիկ նյութեր պատրաստելու կամ ունենալու» մեղադրանք:
Ոստիկանությունից հստակեցրել են, որ դեկտեմբերի 11-ին Լութոնում ձերբակալված Բեդնարչիկը հանրությանն անմիջական սպառնալիք չի ներկայացրել: Նա չորեքշաբթի կկանգնի Լոնդոնի Մագիստրատական դատավորների առջեւ: