Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: