Դիարբեքիրի պատմական պարսպի քարերը տեղահան են արվում և վաճառվում
UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Դիարբեքիրի պատմական պարսպի քարերը Թուրքիայում տեղահան են արվում եւ վաճառվում։ Դա նկատվել է հատկապես Մարդինքափըի հատվածում։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ խնդրին անդրադարձել է թուրք ճարտարապետ Արիֆ Իփեքը, ով մասնավորապես հայտնել է, թե քանի որ տեղահան արված քարերի հետքերը թարմ են, ակնհայտ է, որ պարիսպը ոչ թե ժամանակի ընթացքում է էջել, այլ՝ քարերը տեղահան են արվել մարդկանց կողմից։
Արիֆ Իփեքը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, թե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու դեպքում այդ ավիրումը կշարունակվի եւ ասել․ «Հարկավոր է պարբերական հսկողություն սահմանել, և այս հարցում պատասխանատու և իրավասու հաստատությունը պետք է շուտափույթ սկսի այդ ուղղությամբ աշխատանքները»։