Քրիստեն Ստյուարտը դարձել է տասնամյակի կին
Հոլիվուդյան քննադատների ասոցիացիան տասնամյակի դերասանուհի է ճանաչել «Անհատական գնորդ» եւ «Մթնշաղ» ֆիլմերի աստղ Քրիստեն Ստյուարտին:
Տասնամյակի ռեժիսորը, քննադատների կարծիքով, Դենի Վիլնեւն է «Ժամանում» ֆիլմի հեղինակը, տասնամյակի պրոդյուսերը՝ Դանիելա Տապլին Լանդբերգը («Տգեղ գազաններ»):
Հանդիսավոր արարողության ժամանակ, որը ասոցիացիան կանցկացնի 2020 թվականի հունվարի 9-ին, պատվավոր պարգեւներ կհանձնվեն Օլիվիա Ուայլդին, Փոլ Ուոլթեր Հաուզերին, Զակ Գոթզագենին եւ Թեյլոր Ռասսելին:
Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարները՝ Maria Laura Antonelli/AGF/Shutterstoc