Իրինա Շեյքը Thierry Mugler-ի մետաղական կորսետով՝ 7 Hollywood-ի նոր համարում
Սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է 7hollywood նորաձեւության ամսագրի շապիկի դեմքը. մի քանի լուսանկար հրատարակությունը հրապարակել է Instagram-ի պաշտոնական էջում:
Մոդելը ներկայացել է Thierry Mugler-a-ի հայտնի ֆրանսիացի մոդելավորողի կերպարներով. նրա մետաղական կորսետները հատուկ թեմա են, որը շատ տարածված է ամերիկյան շոու - բիզնեսի աստղերի շրջանում: Իսկ Շեյքը կերպարանք է ընդունել ոսկեգույն կորսետով եւ չոքերով։ Ի դեպ, այս տեսքով նա արդեն լուսանկարվել է Glamour Italia-ի մարտյան համարի համար։ Իրինայի երկրորդ կերպարը սեւ թափանցիկ բոդիով է, որը զարդարված է փայլուն ներդիրներով կապիչներով:
Նշենք, որ վերջերս համաշխարհային պոդիումների աստղը դարձել Է Jean Paul Gaultier-ի բույրի դեմքը. կրքոտ սեւահերը առաջ է տանում Scandal-ի կուլտային օծանելիքը եւ նորաձեւ նկարահանումից մի քանի լուսանկար է ցուցադրել։
Լուսանկարը՝ EDWARD BERTHELOTGETTY IMAGES, 7Hollywood