Թուրքիայում մոտ 200 մարդ կալանավորվել է Գյուլենի շարժման հետ կապի համար
Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել կալանավորել 260 մարդու, որոնք կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016թ․ պետական հեղաշրջման փորձի մեջ։ Դեկտեմբերի 17-ին կալանավորվել է մոտ 200 մարդ՝ 171-ը մայրաքաղաքում, 10-ը՝ այլ քաղաքներում, հայտնում է DW-ը։
Կալանավորվածների թվում են շրջաններից մեկի ղեկավարը, որը ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է։ Մնացած կասկածյալների հետախուզումը շարունակվում է, ասվում է հաստատության հայտարարության մեջ։ Բացի այդ դատախազությունը տվել է եւս 17 թույլտվություն՝ Գյուլենի շարժման հետ կապված մեկ այլ հետաքննության շրջանակներում ձերբակալությունների համար։ Այդ գործով կասկածյալների թվում 10 բժիշկ կա։
Հեղաշրջման փորձին հետեւած զանգվածային հետապնդումների ընթացքում Թուրքիայում ազատազրկվել են հազարավոր մարդիկ, ավելի քան հարյուր հազարը հեռացվել են պաշտոններից։