19 տարվա տարբերությունը հարաբերությունների համար խոչընդոտ չէ. Մոնիկա Բելուչին հաշտվե՞լ է նախկին սիրելիի հետ
55-ամյա Մոնիկա Բելուչին կարծես կրկին հանդիպում է ֆրանսիացի նկարիչ, նորաձեւ պատկերասրահի 36-ամյա սեփականատեր Նիկոլաս Լեֆեւրի հետ։ Դերասանուհու ու պատկերասրահի սեփականատիրոջ բաժանման մասին հայտնի է դարձել հուլիսին եւ այդ ժամանակվանից հետո Մոնիկայի կողքին այլ տղամարդ չի եղել։
Մոնիկան առայժմ չի բացահայտում գաղտնիքը՝ ինչ է տեղի ունենում իր ու նախկին ընկերոջ միջեւ։ Սակայն զբոսանքի ընթացքում զույգը բավական հանգիստ տեսք է ունեցել։ Մոնիկան ու Նիկոլասը տարված խոսում էին ինչ-որ բանի մասին եւ ժպիտներ փոխանակում։ Միայն նկատելով տեսախցիկները՝ Մոնիկան մի փոքր տխրել է։
Զույգը հանդիպել է մոտ երկու տարի։ Դերասանուհին եւ նրա ընտրյալը միասին հայտնում էին կարմիր գորգին. Նիկոլասը Մոնիկային ուղեկցում էր կինեմատոգրաֆիայի հետ կապված միջոցառումներին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Բելուչին խոստովանել է, որ սիրահարված է եւ շատ երջանիկ.
«Արդեն երկար ժամանակ է՝ հանդիպում եմ մի տղամարդու հետ, եւ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Նա բոլորովին այլ աշխատանք ունի, սակայն դրա պատճառով նա եւս ստիպված է շատ շրջել աշխարհում։ Հենց այդ պատճառով նա ինձ հրաշալի հասկանում է եւ կիսում իմ կենսակերպը։ Ես շատ երջանիկ եմ»,- այդ ժամանակ ասել էր իտալացի գեղեցկուհին։
Սակայն այս ամռանն ամսագրերից մեկի հետ զրույցում Մոնիկան հայտնել էր, որ ինքն ու Նիկոլասն այլեւս միասն չեն։
Աղբյուրը՝ KP
Լուսանկարները՝ Max Rossi/Reuters, East News