Մայրը խանդի հողի վրա կացնահարել է 19-ամյա դստերը
Տյումենում 19-ամյա աղջկան սպանել է մայրը, ով խանդել է դստերը՝ կարծելով, թե նա սիրահետում է իր սիրեցյալին:
Nashgorod.ru-ի փոխանցմամբ՝ կինը ոչ մի տեղ չի աշխատում, իսկ ավելի վաղ դատապարտված է եղել ամուսնու սպանության համար:
Քննիչները պարզել են, որ սպանության օրը կինը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Կասկածելով դստերն իր սիրեցյալի հետ հարաբերություններ ունենալու մեջ՝ նա վերցրել է կացինը և մի քանի հարված հասցրել աղջկա գլխին և մարմնին: Վերջինս տեղում մահացել է:
Փորձելով թաքցնել հանցագործության հետքերը՝ կինը թաղել է իր դստեր մարմինն իր տան այգում:
Իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են կնոջը: Պարզվում են դեպքի հանգամանքները: