Թրամփի ճանաչվածության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանաչվածության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին՝ չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի քվեարկությանը, որով հաստատվել են Թրամփի իմպիչմենթի 2 հոդվածները: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Quinnipiac University-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գրանցված ընտրողների 43 տոկոսը պնդում է, որ հավանություն է տալիս նրա աշխատանքին, իսկ 52 տոկոսը նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ իմպիչմենթի հարցով լսումներն անցկացված հարցման համաձայն՝ մասնակիցների միայն 38 տոկոսն է հավանություն տալիս նախագահական աշխատանքին:
Quinnipiac University-ի վերլուծաբան Մերի Սնոուի խոսքով՝ նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ երկրում տնտեսությունն ամրապնդվել է:
Հանրապետական կուսակցության աջակիցների շրջանում Թրամփը հավանություն է ստացել հարցվածների 92 տոկոսի կողմից, այն դեպքում, երբ հարցված դեմոկրատների 94 տոկոսը դժգոհություն է հայտնել նրա գործունեությունից:
Հարցման համաձայն՝ անկախ թեկնածուների շրջանում Թրամփի վարկանիշը բարձրացել է նրա երդմնակալության արարողության պահից:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 11-15-ը ամբողջ երկրի տարածքում 1390 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագրական վրիպումը կազմում է մոտ 2,6%: