Օռլանդո Բլումը Քեթի Փերիին նախկին սիրելիի մատանու նման զարդ է նվիրել (Լուսանկարներ)
«Մատանիների տիրակալը» եւ «Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմերի աստղը երկրպագուների հետ կիսվել է նանադրության մատանու լուսանկարով, որը մատուցել է սիրելիին՝ հայտնի երգչուհի Քեթի Փերիին։ Միայն թե կարճ ժամանակ անց օգտատերերը սկսել են աստղին քննադատել նրա անհեռատեսության պատճառով, քանի որ զարդը նրանց հիշեցրել է ոսկերչական արվեստի մեկ այլ գործի մասին։ Դերասանն արդեն իսկ նմանատիպ մատանի է պատվիրել նախկին կնոջ՝ ավստրալացի մոդել Միրանդա Քերի համար։ Նվերը նույն ձեւն ուներ, բայց միջնահատվածում զարդարված էր ադամանդով։
Ընդ որում, Քեթիի համար գնված մատանին առավել բյուջետային է. հոլիվուդյան դերասանը խոշոր ադամանդի փոխարեն խնդրել է մեջտեղում սուտակ դնել։ Քեթի Փերիի երկրպագուները հիասթափված են. նա չի ցանկացել շատ գումար ծախսել հիասքանչ ընտրյալի համար առավել արժանավոր բան գնելու համար։
Երկրպագուներին ցնցել է դերասանի աղքատ երեւակայությունը, որը երկու կանանց արտաքնապես նույնական մատանիներ է նվիրել, որոնց արժեքը բացարձակապես համադրելի չէ։