Ցեկալոն և նրա երիտասարդ կինը, նրանց առօրյան (Լուսանկարներ)
Նկարչուհի եւ մոդել Դարինա Էրվինն ընդամենը 28 տարեկան է, իսկ նրա ամուսինը՝ Ալեքսանդր Ցեկալոն՝ 58, եւ վերջինս հիացած է երիտասարդ, գեղեցկուհի կնոջով, որի հետ պատրաստվում է Նոր տարվան։ Եվ առհասարակ ուրախ ժամանակ է անցկացնում Լոս Անջելեսում։
Գեղեցկուհին սիրելիի հետ հանդիպման է գնացել ռեստորան եւ պրովոկացիոն կերպար ընտրել՝ խորը լանջաբացվածքով բլուզ. ինչ-որ բան հարկավո՞ր է ասել Դարինայի փարթամ կրծքի մասին։ Բարակ վզնոցն ընդգծել է կերպարի գայթակղիչ լինելը, ինչին ավելացել է նաեւ արտահայտիչ դիմահարդարումը։
Բացի այդ՝ ամուսիններն արդեն իսկ գնել ու զարդարել են տոնածառը. պրոդյուսերը նույնիսկ լուսանկարվել է ամանորի խորհրդանիշերից մեկի կողքին։
Դարինան պարծեցել է նաեւ իր պատրաստածով։ Ճիշտ է, խոսքը սովորական յուղաբլիթի մասին է, բայց ի՞նչ տարբերություն։ Մոդելը լուսանկարել է իր «ստեղծագործությունն» ու մակագրել. «Պատրաստել եմ ամբողջ օրը»։