Կինը երեխա է ունեցել հղիության մասին իմանալուց հետո 9 օր անց
ԱՄՆ-ից Լորեն Չալկը երեխային ծնել է իր հղիության մասին իմանալուց հետո 9 օր անց:
FOX13 Memphis լրատվական պորտալը հայտնում է, որ Լորենը նոյեմբերի 23-ին հայտնաբերել է, որ հղիության 9-րդ ամսում է, իսկ դեկտեմբերի 2-ին նա արդեն որդուն ծնել է, ում անվանել է Ուայեթ: Մինչ այդ կինն ունեցել էր երկու վիժում եւ արդեն մայրանալու հույս անգամ չուներ:
Դեռեւս դեռահաս տարիքում նրա մոտ ախտորոշել էին ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ: Քանի որ այս հիվանդության դեպքում խախտվում է դաշտանային ցիկլը, նրա հղիանալու հնրավորությունը մեծ չէր:
«Չգիտեմ՝ կկարողանամ որեւէ մեկին այնքան ուժգին սիրել, ինչպես սիրում եմ Ուայեթին: Նա Ծննդյան տոների իմ լավագույն նվերն է»,- ասել է Լորենը:
Նշենք, որ վերջին շրջանում նման դեպքերն ավելի հաճախ են տեղի ունենում. ավելի ու ավելի մեծ թվով կանայք են հղիությունն աննկատ անցկացնում ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը:
Լուսանկարը՝ Կադր Fox13Memphis-ից