Էքստրասենսները Դեցլի մահվան պատճառ են անվանել թունավորումը
«Էքստրասենսների ճակատամարտ» նախագծի մասնակիցները փորձել են անվանել 35-ամյա ռեփեր Կիրիլ Տոլմացկիի (Դեցլ) մահվան պատճառը, հայտնում է kp.ru կայքը:
Դեցլի ընկերը՝ Ռոբերտը, նրանց առաջարկել է որոշել, թե ինչ է տեղի ունեցել՝ արևային ակնոցների միջոցով, որոնք երաժիշտը կրել է մահվան օրը: Պայծառատես Մարիամ Ցիմինթիի կարծիքով, ռեփերն իսկապես մահացել է սրտի կաթվածից: «Նրան թունավորել են… հեղուկի միջոցով»,- ասել է Իրինա Իգնատենկոն:
Նրա հետ գրեթե համաձայնել է շոուի մասնակիցներից Դմիտրի Մատվեևը, որը հայտարարել է, որ Դեցլին թունավորել են և սպանել: Ավելի ուշ Մատվեևը հստակեցրել է, որ երաժշտին «թունավորել» է հասարակությունը՝ չար խոսքերով:
Կիրիլ Տոլմացկին մահացել է փետրվարի 3-ին Իժևսկում: Հերթական համերգից անմիջապես հետո նրա սիրտը կանգ է առել: