2019-ի նոր միլիարդատերերը՝ ըստ Forbes-ի վարկածի
Forbes ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ անվանել է ամենանշանակալի անձանց, որոնք այս տարի համալրել են միլիարդատերերի ցուցակը:
Պարբերականն առաջինը նշել է Wildberries-ի հիմնադիր, ռուսաստանցի Տատյանա Բակալչուկին, որը դարձել է Ռուսաստանում երկրորդ կինը (Ելենա Բատուրինայից հետո), որի ունեցվածքը հասել է 1 միլիարդ դոլարի:
2018-ին Wildberries ընկերության հասույթը հասել է 1.9 միլիարդ դոլարի, այն 2 մլն հաճախորդ ունի Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից և Ղրղզստանից:
Ինքնուրույն կարիերա կառուցած ամենաերիտասարդ միլիարդատիրուհու տիտղոսը Forbes-ը շնորհել է Քայլի Ջեներին: 21 տարեկանում նա ստեղծել է հանրաճանաչ Kylie Cosmetics ապրանքանիշը և վաստակել 1 միլիարդ դոլար: Նոյեմբերին աղջիկն ընկերության բաժնետոմսերի 51%-ը վաճառել է Coty Inc.-ին՝ 600 միլիոն դոլարով: