Անվճար պահպանակները զայրացրել են Թուրքիայի իշխող կուսակցությանը
Թուրքական Մերսին քաղաքում անվճար պահպանակներ բաժանելը առաջացրել է իշխող «Արդարություն եւ ազատություն» կուսակցության բուռն զայրույթը։
Մերսինի քաղաքապետարանը տարածել է պահպանակներ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա իր կողմից կազմակերպված սեմինարի շրջանակներում, որի ընթացքում քաղաքի համալսարանի փորձագետները քննարկել են ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները, գրում է Sözcü-ը։
ԱԶԿ-Ի խորհրդի անդամ Մեհմեդ Էմին Քուրտը քննադատել է քաղաքապետարանին՝ այդ նախաձեռնությունն անվանելով «թուրքական ավանդույթների խախտում»։