Եղիշե Մելիքյանը՝ Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի լավագույն մարզիչ
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի լավագույն մարզիչ, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Լվովը» 18-րդ տուրում 3:2 հաշվով հաղթանակ տարավ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը զբաղեցնող «Կոլոս Կովալիվկայի» նկատմամբ:
18-րդ տուրից հետո «Լվովն» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը (մրցաշարին մասնակցում է 12 թիմ):
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը «Լվովի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է այս տարվա նոյեմբերին: