Դմիտրի Ռոգոզինը՝ Լուսնի վրա իջնելու «վերելակ» ստեղծելու պլանների մասին
«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը պատմել է Լուսնի վրա բեռներ տեղափոխող վայրէջքային մոդուլի ստեղծման պլանների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռոգոզինն ասել է, որ այդ «վերելակը» «վիթխարի միջոցներ» կարժենա, բայց ստույգ թիվ չի նշել։ «Մենք ստեղծում ենք ունիվերսալ վերելակ, որը լուսնամերձ կայանից կկարողանա բեռն իջեցնել գործընկերների պատվերով»։
Նրա խոսքով՝ նախագծի գումարը կարելի է ծածկել օտարերկրյա մասնավոր պատվերների կատարմամբ։ Նա ավելացրել է, որ հիմա շատ երկրներ «ձգտում են դեպի տիեզերք, եւ «Ռոսկոսմոսի» ստեղծած ունիվերսալ մոդուլը կօգնի այդ երկրներին։