Նոր տարին դիմավորել միայն Սքարլեթ Յոհանսոնի զգեստի նման հագուստով (Լուսանկար և տեսանյութ)
Սքարլեթ Յոհանսոնն ամերիկյան SNL հեռուստաընկերության Saturday Night Live հեռուստաշոուին մասնակցել է այնպիսի զգեստով, որը երազում ենք կրել ամանորյա երեկույթին։
Դերասանուհին վառ կարմիր գույնի, միջին երկարության զգեստ է ընտրել, որը հրաշալիորեն ընդգծել է նրա կազմվածքը։ Բնակաբար, նա այն կրել է առանց կրծկալի. այս գործվածքն այդ դեպքում առավել ազդեցիկ տեսք է ունենում։
Սակայն զգեստի գլխավոր շեշտադրումը վտանգավոր կտրվածքն էր, որը հասնում էր գրեթե ազդրին եւ մերկացնում էր Սքարլեթի ոստքը։ Դերասանուհին զգեստը կրում էր մետաղափայլ բարձրակրունկների հետ. հենց այսպիսի կոշիկներն ամենից շատ կհամապատասխանեն տոնական կերպարին։