Բլոգեր Դավիթ Մանուկյանը պարտքեր ունի և Բուզովայի հետ մտերմացել է փողի պատճառով
Վերջին շրջանում համացանցում չէին հանդարտվում 33-ամյա երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Oլգա Բուզովայի սպասվող հարսանիքի մասին տեղեկությունները։ Որպես փեսացու՝ նշվում էր 26-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանի անունը, որը ռեփ է կատարում Դավա բեմական կեղծանվամբ։ Սակայն անձնական կյանքը դասավորելու «Դոմ 2»-ի աստղի փորձերը հերթական անգամ անհաջողությամբ են ավարտվել։
Մինչեւ վերջերս Մանուկյանն անբաժան էր մեկ այլ կնոջից՝ 27-ամյա դերասանուհի եւ բլոգեր Կարիա Լազարյանցից, որն առավել հայտնի է որպես Կարինա Քրոս։ Նա ավարտել է Յարոսլավլի թատերական ինստիտուտը եւ «Молодежка», «Универ» եւ «Интерны» սերիալներում նկարահանվել էպիզոդիկ դերերում։ Իսկ Դավիթի հետ ռեփ կոմպոզիցիաներ էր ձայնագրում եւ համացանցի համար կարճ տեսահոլովակներ նկարահանում։
Երբ Բուզովան օգոստոսին Մանուկյանին հրավիրեց նկարահանվելու «Лайкер» տեսահոլովակում, Լազարյանցն անհետացավ բլոգերի կյանքից, եւ նրան առավել հաճախ սկսեցին նկատել Օլգայի հետ։ Նա ձեռքին նույնպիսի դաջվածք է արել, ինչպիսին ունի Օլյան։ Առանց ամաչելու՝ հանրային կերպով համբուրվել է նրա հետ ու սեր խոստովանել։ Իսկ երբ Օլգայի ձեռքին մատանի հայտնվեց, որը նման էր նշանադրության մատանու, նրա երկրպագուներն այլեւս կասկածներ չունեին. ամեն ինչ տանում է ամուսնության։
Նա համերգի ընթացքում ասել է. «Շնորհակալություն իմ ապագա ամուսնուն, որը հիմա նայում է սա։ Ու նայեց վերեւ։ Իսկ այնտեղ մինչ այդ կանգնած էր Դավան եւ անթարթ նայում էր երգչուհուն։ Երգում էր նրա երգերը։ Նա այդ պահին հատուկ հեռացավ»,- նշում էր Instagram-յան holostyaktnt_life բլոգի հետեւորդներից մեկը, որը նվիրված էր Բուզովայի «Պլան Բ» հեռուստաշոուին։
Ցավոք, Օլգայի երկրպագուները վաղ էին ուրախանում՝ ենթադրելով, որ սիրելի երգչուհին վերջապես գտել է իր երջանկությունը։ Երբ Դավային սկսել են ուղիղ հարցեր տալ, նա անմիջապես մոռացել է երգչուհուն վերջերս արված սիրո խոստավանությունների մասին եւ վստահեցրել է, որ իրենց կապում է միայն աշխատանքը։ Իսկ շուտով գտնվեց բլոգերի անհետեւողական պահվածքի բացատրությունը։
«Վերջերս Կարինա Քրոսին եւ Դավային տեսել եմ այգում։ Բռնել էին միմյանց ձեռքը, գրկախառնվում էին, հաստատ հաշտվել են։ Նման չէր ընկերական հարաբերությունների»,- գրել է Instagram-յան Anshlak էջի ընթերցողների մեկը։
Բացառված չէ, որ Մանուկյանը «Դոմ 2»-ի աստղի հետ մտերմացել է միայն մերկանտիլ նպատակներով՝ հույս ունենալով նրա հաշիվ շտկել իր ֆինանսական գործերը։ Այսպիսի եզրահանգումների առիթ է տվել վերջերս համացանցում հայտնված տեղեկատվությունը բլոգերի հսկայական պարտքերի մասին։
«Դատական պրիստավի կայքում Մանուկյան Դավիթ Աշոտովիչը նշվում է որպես պարտապան։ Նա պետությանը պարտք է 580 հազար ռուբլի։ Տարբեր տարիներին բլոգերը սեփական բիզնեսը ստեղծելու մի քանի փորձ է արել, բայց ինչպես ինքն է պատմել իր եթերների ընթացքում, գրեթե բոլորը ձախողվել են։ Նրա C դասի Mercedes-ը գնված է հինգ տարվա վարկով։ Անցած օգոստոսին ավտոմեքենայի վրա կալանք է դրվել։ Բլոգերը դրա համար մինչ 2020թ.-ը պետք է 1,7 մլն ռուբլի վճարի»,- հայտնել է kosti.me-ն։