Աբրամովիչը դադարեցրել է ռուսական ֆուտբոլի ֆինանսավորումը
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն ամփոփում է Ռուսաստանում ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Այդ մասին Իտառ-Տասսին հայտնել է Աբրամովիչի վերահսկողության ներքո գտնվող "MIllhouse" ընկերության ներկայացուցիչ Ջոն Մաննը: Նա ասել է, որ «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամն իր առաքելությունը կատարված է համարում, քանի որ հասել է իր առջև դրված բոլոր նպատակների իրագործմանը. կառուցել է շուրջ 140 ֆուտբոլի դաշտ, մոդեռնիզացրել է Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիան, որը ներկայումս աշխատում է Սամարայի իշխանությունների հովանու ներքո: Մաննը դժվարացավ պատասխանել, թե արդյոք Աբրամովիչը հետագայում կհամագործակցի ռուսական ֆուտբոլային միության հետ:
«Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամը ստեղծվեց 2004 թվականին: Հենց հիմնադրամն էր հովանավորել Գուս Հիդդինկի պայմանագիրը(7 մլն դոլար), երբ վերջինս վարում էր Ռուսաստանի հավաքականի մարզչի պաշտոնը: Ինչպես նշում է Իտառ-Տասսը` ըստ ոչ պաշտոնական տվյալների իր գոյության ընթացքում Աբրամովիչի հիմնադրամը ծախսել է շուրջ 200 մլն դոլար: