Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է. Գյումրիում և Լանջիկ-Մաստարա հատվածում՝ մառախուղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: