Թրամփի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին. CNN
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Աֆղանստանի 400 զինծառայողների՝ երկար սպասված դուրս բերման մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմի պաշտոնական աղբյուրին:
Պաշտոնական հայտարարությունը, հնարավոր է, կարվի արդեն հաջորդ շաբաթ, սակայն, աղբյուրի խոսքով, դրա ժամկետներն ուժի մեջ են մնում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, որտեղ նրանք ծառայում են 18 տարվա ընթացքում: