Հայաստանի նախագահը պատրաստ է մեկնել Մոսկվա Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակը տոնելու համար
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա Մեծ Հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված տոնախմբությանը մասնակցելու համար, եթե ստանա հրավեր, կիրակի ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ինքը՝ Սարգսյանը:
«Անպայման կմեկնեմ, եթե հրավիրեն: Դա Մեծ Հաղթանակի օրն է, եւ այդ հաղթանակը կարեւոր է բոլորիս համար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ռուսների, ե՛ւ հայերի, ե՛ւ ուկրաինացիների, ե՛ւ ուզբեկների, ե՛ւ ուրիշ ազգերի համար: Դա մեր հաղթանակն է, Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք ունեցել է ներդրում դրանում, եւ ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ արտերկրում հայ սփյուռքը, հաղթանակի մաս են, այդ իսկ պատճառով Մեծ Հաղթանակի 75-ամյակի օրը ես ուրախ կլինեմ, եթե գտնվեմ Մոսկվայում»,-գործակալությունը մեջբերել է Հայաստանի նախագահի խոսքերը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ֆորումի ժամանակ, ուր նա մեկնել է որպես պատվավոր հյուր: