«Իմ սև սիրտն ու ձեր վարդագույն նոր տարին»․ Անդրանիկ Հարությունյան (Լուսանկարներ)
Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, կիսվել է հումորային ու զվարճալի լուսանկարով։
Instagram-ում հրապարակած կադրում դերասանը կնոջ կերպարում է, իսկ հրապարակմանը կից կատարել է ոչ պակաս հումորային գրառում։ Նա գրել է․ «Իմ սեւ սիրտն ու ձեր վարդագույն նոր տարին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակած կադրում դերասանը կնոջ՝ Մերիի, դստեր՝ Էլենի եւ փոքրիկ որդու հետ էր։ Հրապարակմանը կից Անդոն հումորային գրառում էր կատարել՝ գրելով․ «Ես, զոքանչիս աղջիկն ու մամայիս, պապայիս թոռները»։