Նոր հրթիռը կարող է հաղթահարել ՀՕՊ ռուսական համակարգը․ ամերիկացի գեներալ
Երկիր-երկիր տեսակի Precision Strike Missile գերճշգրիտ հիպերձայնային հրթիռը, որը մշակել է Lockheed Martin ամերիկյան կորպորացիան, կարող է հաղթահարել ՀՕՊ ռուսական համակարգը: Այս մասին հայտնել է Breaking Defence-ը՝ վկայակոչելով ամերիկացի գեներալ Ջոն Րաֆերթի հայտարարությունը:
Դեկտեմբերի 10-ին PrSM հրթիռը հաջողությամբ անցել է փորձարկումները Նոր Մեխիկոյի նահանգի ռազմակայանում: Հրթիռը թռել է շուրջ 240 կմ և հարվածել պայմանական թիրախին:
Նոր հրթիռը ամերիկյան բանակին կհանձնվի 2023 թվականին: PrSM-ը փոխարինելու է ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներին, որոնք գործարկվում են 1990 թվականից: