Սևաստոպոլում խորտակվել է վերջրյա նավանորոգարանը՝ դուրս գրված սուզանավով
Կիրակի լույս գիշերը Սևաստոպոլի ծովածոցերից մեկում խորտակվել է լողուն (վերջրյա) նավանորոգարանը՝ դուրս գրված սուզանավով: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:
Ինչպես ասել է գործակալության զրուցակիցը՝ ՊԴ-16 լողուն նավանորոգարանը խորտակվել է Հարավային ծովածոցում, դրանում եղել է Բ-380 սուզանավը:
Աղբյուրի խոսքով՝ սուզանավը արդեն հայտնվել է ջրի վրա: Աղբյուրը կարծում է, որ խորտակման պատճառը նավանորոգարանի տեխնիկական վիճակն է:
Գործակալության տեղեկատվությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
Ինչպես գործակալությանը պատմել են ականատեսները՝ ափից տեսանելի է, որ լողուն նավանորոգարանը ամբողջությամբ չի խորտակվել. դրա վերին մասը՝ մի քանի մետր, գտնվում է ջրի մակերևույթին: Նավթամթերքի արտահոսք չի նկատվել, և արդեն այդ տեղին մոտեցել է քարշակը: