Մահացել է դերասանուհի Աննա Կարինան
Ֆրանսիայում 79 տարեկան հասակում մահացել է ֆրանսաբնակ դանիացի դերասանուհի Աննա Կարինան, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Կարինան հայտնի է դարձել Ժան-Լյուկ Գոդարդի ֆիլմերի շնորհիվ, որի հետ ամուսնացած է եղել յոթ տարի: Նշվում է, որ դերասանուհու մահվան պատճառը քաղցկեղն է:
Ամենահայտնի ֆիլմը, որում նկարահանվել է Կարինան, «Կինը կին է» ժապավենն է: Նա նաև նկարահանվել է «Խենթ Պիերոն», «Ալֆավիլ», «Ապրել սեփական կյանքով» ֆիլմերում: