Թրամփը քննադատել է Fox News հեռուստաալիքը ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմի եւ սենատոր Ադամ Շիֆի հետ հարցազրույցի համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում կտրուկ քննադատել է Fox News հեռուստաալիքը ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմի եւ սենատոր Ադամ Շիֆի հետ առաջիկա հարցազրույցի համար:
Նա արտահայտվել է իր քաղաքական օպոնենտների մասին բավականին տհաճ ձեւով՝ միեւնույն ժամանակ մեղադրելով հեռուստաալիքը քաղաքական կոռեկտությանը չափից ավելի ձգտելու մեջ:
«Դժվար է հավատալ, որ Fox News-ը հարցազրույց կվերցներ կեղծավոր եւ ամբողջովին վարկաբեկված ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմից, ինչպես նաեւ կոռումպացված քաղաքական գործիչ Ադամ «Չարամիտ» Շիֆից: Fox-ն այնպիսի հուսահատությամբ է փորձում պահպանել քաղաքական կոռեկտությունը եւ միեւնույն ժամանակ նրանք ամբողջովին հեռվացել են դեմոկրատների ճիշտ դեբատներից»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը: