«Պտտեք անիվը»․ «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ)
«Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է բառը, որը գրված է եղել սխալով։ Հաղորդման տեսագրությունը հրապարակված է հեռարձակող ալիքի կայքում։
Հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը մասնակիցներին խնդրել է անվանել այն վալսը, որի նոտաները ստանում էին հաճախորդները՝ «Էյնեմ» ընկերության կոնֆետներ գնելիս։
Ճիշտ պատասխանը «մոնպանսյե» բառն է, սակայն եւ էկրանին, եւ ցուցատախտակին բառը գրված է եղել «մոնպասյե»։
Հերթական հաղորդման մասնակիցը կարողացել է կռահել բառը, չնայած այն հանգամանքին, որ մեկ տառ չի բավականացրել։
Նա հաղթել է նաեւ սուպերխաղում։
«Պոլե Չուդես» հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում 1990 թվականից: Ծրագրի առաջին հաղորդավարը Վլադիսլավ Լիստեւն էր, որին 1991-ին փոխարինել է Յակուբովիչը: