«По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ)
Դերասանուհի եւ հաղորդավարուհի Օլգա Կուզմինան «По секрету всему свету» ճամփորդության մասին շոուի շրջանակներում այցելել է Հայաստան եւ խոստովանել, որ ընտրել է այդ երկիրը, որպեսզի իմանա երկրի գլխավոր գաղտնիքները: Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ այստեղ «նույնիսկ քարերը կախարդական ուժ ունեն, որտեղ քարանձավը կարող է տաճար լինել եւ որտեղ հավատում են վիշապներին»:
Օլգա Կուզմինան փորձել է պարզել, թե ինչու՞ առանց քարերի անհնար է պատկերացնել Հայաստանը: Ինչպե՞ս են հայերը սովորել հավատ ցույց տալ քարի միջոցով: Ի՞նչ է դուդուկը: Որտե՞ղ է գտնվում մեկ մարդու ձեռքերով կառուցված 7 հարկանի նկուղը: Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիտում ենք հաղորդումը։