Այսօրվա դրությամբ, ՆԱՇ-ի որևէ անդամ, ԿԳՆ-ից ոչ բանավոր, ոչ էլ՝ գրավոր, պատասխան չի ստացել
Ինչպես հիշում եք, օգոստոսի 20 ին, Ն.Ա.Շ.(Ներազգային Ազատագրական Շարժում) մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպումը լուսաբանում էին շուրջ 15 տարբեր լրատվականներ և հեռուստաընկերություններ: Վերջիններիս ներկայությամբ Ա.Աշոտյանը խոստացավ, որ ի պատասխան հանդիպման սկզբում իրեն հանձնած գրավոր դիմում-պահանջի՝ ՀՀ ԿԳՆ-ն կպատասխանի գրավոր: Իսկ հարցին, թե ե՞րբ կլինի այդ գրավոր պատասխանը, որից էլ մասնակի կախված են Ն.Ա.Շ.-ի հետագա գործողությունները, Աշոտյանը պատասխանեց. «Առավելագույնը մի շաբաթից»: Այսօրվա դրությամբ, ՆԱՇ-ի որևէ անդամ, ԿԳՆ-ից ոչ բանավոր, ոչ էլ՝ գրավոր, պատասխան չի ստացել:
ԱՅՍՕՐ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ն Է, ԵՎ ԵԹԵ ՉԵՄ ՍԽԱԼՎՈՒՄ, ըստ ԳՐԻԳՈՐԻԱՆԱԿԱՆ ՏՈՄԱՐԻ՝ ՇԱԲԱԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 7 ՕՐԻՑ....
Վահան Մարտիրոսյան. ֆեյսբուք