Ամուսնացել է «Դիսկոտեկա Ավարիա» խմբի անդամ Ալեքսեյ Սերովը
«Դիսկոտեկա Ավարիա» խմբի անդամներից մեկը՝ Ալեքսեյ Սերովը, ամուսնացել է : Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Էստոնիայում: Հարսանիքին մասնակցել են միայն հարազատները և զույգի ամենամտերիմ ընկերները:
4 տարի հանդիպելուց հետո 42-ամյա Ալեքսեյ Սերովը որոշել է ամուսնանալ: Զույգը մինչև ամուսնանալն ուներ արդեն 3 երեխա: Հարսը եղել է շատ համեստ հարսանյաց զգեստով: Սպիտակ հագուստով էին նաև զույգի աղջիկները: Փեսացուն նախընտրել է խիստ սև կոստյումով ներկայանալ: Հարսանեկան արարողությունից հետո զույգն ուղևորվել է Իտալիա: