Գիշերային դիմակների դեմքի համար
Շատ կանայք կարծում են, որ միայն առավոտյան դեմքի մաշկը խնամելը բավական է ամբողջ օրվա համար, բայց դա այդպես չէ: Գիշերը մեր օրգանիզմը վերականգնվում է, եւ գիշերային դիմակները մաշկի համար մեծապես կարեւոր է, որպեսզի մաշկը հանգստանա եւ ստանա անհրաժեշտ միկրոէլեմենտները:
Գիշերային դիմակներ դեմքի համար. կան բազմաթիվ բաղադրատոմսեր: Ցանկացած մաշկի եւ ցանկացած խնդրի լուծման համար կարելի է օգտակար դիմակներ գտնել:
Եթե Ձեր դեմքին պզուկներ կան, ապա փորձեք գիշերային դիմակներից մեկը: Օրինակ, շատ օգտակար կլինի օճառային դիմակը: Դրա համար միայն պետք է բարձրորակ օճառ: Խոնավացրեք մի կտոր եւ քսեք այնտեղ, որտեղ պզուկները տարածված են: Թողեք, որ օճառը չորանա դեմքի վրա եւ պառկեք քնելու: Առավոտյան լվացեք դիմակը տաք ջրով: Երկրորդ ազդեցիկ միջոցը կավից պատրաստված դիմակներն են: Վերցրեք 1թ. գդ. սպիտակ կավ, խառնեք այն կիտրոնի հյութի 10 կաթիլով, եւ ավելացրեք 1ճ. գդ. կանաչ թեյ: Դիմակը քսեք նույն կերպ, ինչպես առաջին դեպքում էր նկարագրված:
Եթե Ձեզ մոտ պզուկները դեռ չեն տարածվել եւ դրանք դեմքի, պարանոցի, ուսերի առանձին հատվածներում են, ապա մի մոռացեք հիգիենայի տարրական կանոնների մասին. պետք է հաճախ փոխել դեմքի սրբիչը, բարձի երեսներն ու անկողնային մյուս պարագաները եւ հագուստը:
Չոր մաշկի համար կարելի է օգտագործել հետեւյալ բաղադրատոմսը: Վերցրեք 1թ. գդ. կակաոի փոշի եւ տաք ջրով լուծեք այն, այնուհետեւ ավելացրեք 1թ. գդ ձիթապտղի, նուշի եւ ծիրանի յուղ: Շատ բարակ շերտով դիմակը քսեք դեմքին եւ պառկեք քնելու: Առավոտյան զգուշությամբ լվացեք դեմքը կանաչ թույլ թեյով:
Չոր մաշկի համար առողջարար մյուս բաղադրատոմսը կաթնաշորային դիմակն է: Դրա պատրաստման համար պետք է 2 ճ. գդ. բնական կաթնաշոռ եւ 1 ճ. գդ բուսական կամ ձիթապտղի յուղ: Ստացված զանգվածին պետք է նաեւ ավելացնել մի պտղունց աղ եւ մի գդալ տնական կաթ: Մի օգտագործեք սառը մթերքներ. դիմակը պետք է պատրաստվի սենյակային ջերմաստիճանում: Բարակ շերտերով քսեք դեմքի վրա եւ առավոտյան ցանկացած խոտաբույսի թուրմով լվացեք դեմքը:
Նորմալ մաշկը նույնպես պետք է խնամել: Դրա համար շատ լավ միջոց է բանանից եւ մեղրից պատրաստված դիմակները: Հասած բանանի միջուկը մի լավ մանրացրեք եւ խառնեք 1 ճ. գդ բնական մեղր: Բարակ շերտով քսեք դեմքին, թողեք չորանա ամբողջ գիշեր: Առավոտյան տաք ջրով կարելի է լվանալ:
Մաշկի վերականգնողական դիմակները ունեն տոնուսը բարձրացնող հատկություններ: Այն պատրաստելու համար պետք է վերցնել 1 ձվի դեղնուց, 2 ճ. գդ. տաք, թունդ կանաչ թեյ եւ 1 ճ. գդ. կարիտե յուղ եւ խառնել: Դիմակը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, մաշկի համար հաճելի: Այն կարելի է լվանալ նաեւ կանաչ թեյով:
Նման արդյունքի կարելի է հասնել նաեւ մեկ այլ դիմակի օգնությամբ: Հատկապես օգտակար կլինի տարեց կանանց համար: Դիմակի համար պետք է ժոժոպայի եւ չիչխանի յուղ, 1 թ. գդ. օղի եւ 1 ճ. գդ. բնական մեղր: Ամենավտանգավոր բաղադրիչը օղին է, այդ պատճառով դիմակը քսելուց առաջ պետք է ստուգել ալերգիկ ռեակցիաները:
Աղբյուրը՝ Fancy