Ի՞նչ գիտենք օվկիանոսի հատակի մասին
Ասում են, թե մարդկությունը ավելի շատ բան գիտի Լուսնի մասին, քան մեր մոլորակի մեծ մասը ծածկող օվկիանոսների հատակի։ Հիրավի, մարդ արարածը հետազոտել է համաշխարհային օվկիանոսի միայն 5 տոկոսը։ Որպես համեմատություն, կարող եմ ասել, որ մեր օրերում գոյություն ունեն Մարս մոլորակի մակերևույթի ավելի մանրամասն քարտեզներ, քան` Համաշխարհային օվկիանոսի հատակի։
Մի հետաքրքիր փաստ. մարդը՝ առանց որևէ հանդերձանքի ու պաշտպանության, կարող է ամբողջ երկու րոպե ապրել լուսնի վրա, իսկ օվկիանոսի ամենախոր մասերում նա անգամ մեկ միլիվայրկյան չի ապրի, որովհետև այդ խության վրա ջրի հսկայական ճնշումը պարզապես կճզմի նրան մեկ ակնթարթում։
Ուրիշ մի զուգահեռ լուսնի ու օվկիանոս հատակի միջև. Լուսնի մութ կողմում ավելի շատ լույս է լինում, քան աշխարհի ամենախորը՝ Մարիանյան փողրակի հատակին և, այնուամենայնիվ, այդ աներևակայելի պայմաններում, որտեղ լույս չկա, իսկ ճնշումը մեկ քառակուսի դյույմի 1 քառակուսի սանտիմետրի վրա կազմում է ավելի քան մեկ տոննա, գոյություն ունի կյանք...
1960 թվականին, Օգյուստ Պիկարդն առաջին մարդն էր, ով բաթիսկաֆով իջավ այդ փողրակի հատակը և նա առաջինն էր, ով տեսավ այս տարօրինակ արարածներին։