ԱՄՆ-ում բանկը սխալմամբ հաճախորդի հաշվին ավելի քան 37 մլն դոլար է փոխանցել
Դալասի բնակչուհի Ռաշ Բալունը սխալմամբ իր հաշվին բանկից 37 մլն դոլար է ստացել, տեղեկացնում է UPI-ն։
Կինը որոշել է ստուգել հաշիվը LegacyTexas Bank-ում եւ ցնցվել է՝ տեսնելով 37,203,337 դոլար գումար։
Նա անսպասելի «ուրախությունը» հայտնել է ամուսնուն եւ անմիջապես զանգահարել բանկ։
Զանգը հուսահատեցրել է նրան, այնտեղից տեղեկացրել են, որ սխալ է տեղի ունեցել, որը շտկվել է։
Ավելի ուշ բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ բանկի աշխատակիցներից մեկը սխալմամբ հաշվեհամարը մտցրել է այն դաշտ, որտեղ նշվում է հաշվեհամարը։
Բայց Ռաշը չի վհատվում։ Նա նկարահանել եւ այժմ պարծենում է նրանով, որ ճիշտ է՝ կարճ, բայց միլիոնատիրուհի է եղել։